Նահապետյան Նաիրա Միհրանի

Նահապետյան Նաիրա Միհրանի

Ծնվել է 1958թ. դեկտեմբերի 9-ին , ք. Երևանում
1965-1975թ. ավարտել է Երևանի թիվ 132 ռուսական միջնակարգ դպրոցը:
1977-1983թթ. ընդունվել և ավարտել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանը :
1997-2001թթ. ընդունվել և ավարտել է Մոսկվայի միջազգային
քաղաքագիտական համալսարանը` ստանալով տնտեսագետ-
ֆինանսիստի որակավորում:
1983-1986թթ.` ՀՀ Մինիստրների խորհրդի գյուղատնտեսության
բաժնի ռեֆերենտ:
1986-1990թթ.` ՀՀ Պետագրոարդի վերահսկողության ծառայության
պետի տեղակալ:
1990-1992թթ.` ՀՀ արտաքին տնտեսական կապերի
նախարարության բաժնի վարիչ:
1992-1993թթ. աշխատել է ՀՀ փոխվարչապետի, էկոնոմիկայի նախարարի վերահսկողության ծառայության պետ:
1993-1995թթ. Եղել է Հայներարտ բանկի համար 1 մասնաճյուղի տնօրեն:
1995 թվականից մինչ օրս Համաշխարհային բանկի շրջանակներում
գործող, «ԷԼ-ԱՆ» ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն:
1997 թվականից մինչ օրս «Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի անվան
Գյումրիի ՀԷԿ» ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն:
2001 թվականից մինչ օրս «Զովաշեն ՀԷԿ» ՍՊԸ-ի հիմնադիր և
գլխավոր տնօրեն:

1999 թվականից՝ Հայաստանի հանրապետական կուսակցության
անդամ է, իսկ 2012թ –ից խորհրդի անդամ:
2001 թվականից՝ ՀՀ Փոքր ՀԷԿ-երի Միության նախագահ:
2005 թվականից` ՀՀԿ կանանց խորհրդի անդամ և Գործարար
կանանց աջակցման հանձնախմբի ղեկավար:
2008 թվականից` Հայաստանի կանանց միջազգային միության
(AWVA) անդամ:
2009 թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ,
ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ:

2013 թվականին վերընտրվել է Երևան քաղաքի ավագանի և
ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ:
2017 թվականին վերընտրվել է Երևան քաղաքի ավագանի:
2009 թվականից՝ Հանրային Խորհրդի անդամ,
ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի, ֆինանսա-
բյուջետային քաղաքականության մշակման ենթահանձնաժողովի
նախագահ:
2011թվականից՝ Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների
Միության Խորհրդի անդամ:


Պարգևներ և մրցանակներ

2001 թվականի դեկտեմբերի 21-ին արժանացել է Արդյունաբերողների
աջակցման ֆրանսիական ասոցիացիայի կողմից սահմանված
Նապոլեոն Բոնապարտի ոսկե մեդալի և պատվոգրի:
2006 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրի:
2007 թվականի նոյեմբերի 8-ին ՝ Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների
Երկրորդ Միջազգային Գագաթաժողովի «Ազգային տնտեսության
առաջնորդ. Մոսկվա 2007» մրցանակին:
2012 թվականի փետրվարի 04-ին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի
պատվոգրի:
2013 թվականի մարտի 08-ին ՝ <<Լավագույն կին հասարակական
գործիչ >> մրցանակին:
2015թվականի փետրվարի 20-ին՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյան ոսկե
մեդալի:
2016 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանում ՏԻՄ զարգացմանը
նշանակալից ներդրման համար հուշամեդալի: