Քուշկյան Ալինա Մաքսիմի

Քուշկյան Ալինա Մաքսիմի

Ծնվել է 1958 թվականի օգոստոսի 13-ին Երևանում:

1981 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ընստիտուտի <<Բուժական գործ>> ֆակուլտետը: Մասնագիտությամբ` թերապևտ: Բժշկական գիտությունների դոկտոր:
ՀՀԿ անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի սոցիալական հանձնախմբի ղեկավար

1982 - 1993թթ.` աշխատել է 4-րդ Գլխավոր Վարչության պոլիկլինիկայում որպես տեղամասային բժիշկ:
1993թ.-ից առ այսօր ՀՀ ԿԳՆ <<Երևանի հայ-ամերիկյան <<ՙԷրեբունի>> պետական բժշկական քոլեջի տնօրեն:
1997- 1999թթ.` ՀՀ ԱՆ ԱԱԻ միջին բուժանձնակազմի մասնագիտացման և կատարելագործման ֆակուլտետի
դեկան համատեղության կարգով
1999 - 2011թթ.` ՀՀ ԱՆ ԱԱԻ Քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ համատեղության կարգով
1999թ.-ից առ այսօր` ՀՀ Առողջապահության Նախարարության Քույրական գործի գլխավոր մասնագետ
2011թ.-ից առ այսօր` ԵՊԲՀ -ի Քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ համատեղության կարգով:

1999թ. -ից առ այսօր` Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության անդամ
2002 -2005թթ.` ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագիտական խմբի անդամ
2009-2013թթ.` Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ
1998թ. - ից առ այսօր ՀՀ ԱՆ ԱԱԻ գիտական և ուսումնա- մեթոդական խորհուրդների անդամ
2006թ. - ից առ այսօր <<Բուժքույրական լրատու Էրեբունի>> գիտագործնական հանդեսի գլխավոր խմբագիր
2010թ. - ից առ այսօր Քույրական գործի կազմակերպիչների ասոցիայիայի հիմնադիր նախագահ
2010թ., 2013թ.,2015թ` Հայաստանի I, II և III Միջազգային Բուժքույրական կոնգրեսի կազմակերպչական և գիտական խորհուրդների նախագահ
2011թ. - ից առ այսօր` ՀՀ ԱՆ ԱԱԻ գիտական խորհրդի անդամ
2011թ. - ից առ այսօր` Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի անդամ
2012թ. - ից առ այսօր` Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ԺԴ.00.17<<Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում.. մասնագիտական խորհրդի անդամ

<<Էրեբունի>> բժշկական քոլեջի տնօրեն

Մասնակցել է բազմաթիվ Միջազգային և Հայկական բժշկական և բուժքույրական կոնֆերանսների և կոնգրեսների: Հանդես է եկել զեկուցումներով: