Բոստանջյան Ռուբինա Ռաֆիկի

Բոստանջյան Ռուբինա Ռաֆիկի

Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 10-ին Երևանում:
2009թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների ֆակուլտետը:
2011թ. ավարտել է ԵրՊԼՀ մագիստրատուրան` լեզվաբան-տիպաբան մասնագիտությամբ:
2010թ. սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայում:
2006թ. Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
2007-2009թթ. եղել է ԵրՊԼՀ Ուսանողական խորհրդի նախագահ:
2009թ. նշանակվել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության` զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի պատասխանատու:
2009թ. աշխատում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի աշխատակազմում` որպես ռեֆերենտ:
2010թ. պարգևատրվել է ՀՀԿ նախագահի պատվոգրով ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ և կուսակցական ակտիվ գործունեության համար:
2012թ. մարտի 10-ին (ՀՀԿ 13-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: