president_am
gov_am
parliament_am
parliament_nkr


ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆՀԱՏ

  • Մարդկութիւն: Փորձեցէ՜ք ազգային ոգին դատարկել այն բովանդակութիւնից, որ պատմութիւնը կուտակել է նրանում, եւ դուք ազգը կը վերածէք մի դիմազուրկ զանգուածի: Մարդ եւ մարդկութիւն հասկացողութիւններն, ընդհանրապէս, որոշ իմաստ են ստանում միայն այս կամ այն ազգի ոգու միջոցաւ: Ազգային հանճարն է որոշ բովանդակութիւն հաղորդում համամարդկայինին: Ազգութեանց փլատակների վրայ ճշմարիտ մշակոյթ չի՜ կարող ծաղկել: Տուեալ ազգութիւնից դուրս` կեղծ են մարդն ու մարդկութիւնը:
 

ԳԼՈԲԱԼ ՃԳՆԱԺԱՄԻ ԷՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վերլուծություն: ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ԾԱՎԱԼԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Կապիտալիզմի էվոլյուցիան (սկսած 1850-ական թթ.) միշտ ուղեկցվել
է ճգնաժամերի հերթագայությամբ, որոնցից սկզբում Մեծ Բրիտանիան,
հետո` Միացյալ Նահանգներն ամեն անգամ դուրս էին գալիս` ակտիվորեն
օգտագործելով արտաքին աղբյուրները։
Իրենց դիրքի եւ հուսալի
համբավի շնորհիվ նրանք կարողանում էին մոբիլիզացնել իրադարձութ -
յունների այլ մասնակիցների ռեսուրսները եւ առավելագույն օգուտ քաղել
դրանցից։
Ռեցեսիան հաղթահարելու կամ թույլ չտալու օպտիմալ մոդելների
որոնումը մերթ ընդ մերթ ընդհատվում էր պատերազմներով, որոնց
օգնությամբ փորձ էր արվում մեկընդմիշտ վերջ տալ ճգնաժամային
երեւույթներին։ Միջպատերազմյան ժամանակաշրջաններում ճգնաժամը
կառավարելու փորձերը մեղմում էին առավել ակնհայտ մակերեսային
հակասությունները` չշոշափելով դրանց հիմնային պատճառները։
Հարցերն ըստ էության լուծելուց խուսափելով` կապիտալիզմը
յուրաքանչյուր տեկտոնական շարժի ընթացքում եւ դրանից հետո
ընդլայնում էր իր սպառողական շուկան։ Շուկայի` ամեն ինչ հօգուտ իրեն
գործադրելու ինքնըստինքյան, բնատուր կարողությունն էլ հենց ստեղծում
էր մի ինչ-որ հետեւողականորեն իրականացվող ՙգաղտնի՚ պլանի
գոյության ՙհնարավորության՚ խաբուսիկ տպավորություն։
Ներկա գլոբալ ճգնաժամի շատ հայտանիշներ վկայում են այն մասին,
որ կապիտալիզմի մեխանիկական տարածումը հասել է իր բնական
սահմանագծին, իսկ դա պահանջում է, ի վերջո, սկզբունքայնորեն մոդեռ -
նացնել այն։ Ցավոք, ծավալվող իրադարձությունների հենց համարժեք
դասակարգումը չի բավականացնում։ Տնտեսագետները ճակատագրա -
կանորեն ուշանում են մեզ վրա թափված հիմնախնդիրների ճանաչման
հարցում. երբ արդեն պարզ դարձավ, որ ճգնաժամը տնտեսական է, հա -
մառորեն շարունակում էին այն ֆինանսական անվանել։ Երբ Գերմա -
նիայում, Հունաստանում, Իսլանդիայում, Իսպանիայում, Իտալիա յում եւ
Ֆրանսիայում դրան անվերապահ սոցիալական չափում էին վերա գրում,
այն դժվարությամբ տնտեսական ճանաչեցին։ Եվ միայն 2009թ. գարնան
կեսին ոմանք սկսեցին խոսել սոցիալ-հումանիտար սպառնալիքի մասին։
Բայց այս սահմանումը եւս արդեն հնացել է։ Սակայն շատերն այսպես թե
այնպես ընդունում են, որ խոսքն ընդհանուր առմամբ խորքային
մշակութային (քաղաքակրթական) ճգնաժամի մասին է։
Ընդհանուր կարծիքի համաձայն, ներկա ճգնաժամն աչքի է ընկնում
համակարգային բնույթով, բայց լիարժեք, այսինքն` ինքնաբավ համա -
կարգ է միայն մշակույթը, իսկ տնտեսությունը, զուտ գիտական կառուց -
վածքների շրջանակներից դուրս, ընդամենը դրա ենթահամակարգն է։
Իհարկե, նեղ հետազոտության շրջանակում ցանկացած ամբողջություն
կարող է համակարգ կոչվել, բայց նման մոտեցումը զուտ ակադեմիական
արժեք ունի։
Ավելին, երբ պրակտիկները խոսում են տիրող տնտեսական աշխար -
հայացքի ճգնաժամի, ֆորմացիոն եւ տեկտոնական տեղաշարժի մասին,
նրանք օգտագործում են իմաստային այն շարքը, որն ընդունված է ոչ թե
տնտեսագիտությունում, այլ մշակույթում, որին էլ նրանցից ոմանք
ուղղակիորեն հղում են կատարում։ Մշակույթն են վկայակոչում նաեւ ի
հայտ եկած բարոյական ռիսկերի, վստահության ճգնաժամի, շուկայում
էթիկայի նորմերը խստացնելու անհրաժեշտության դատողությունների
ընթացքում։ Չէ՞ որ ակնհայտ է, որ վստահությունը, որի վրա են կառուց -
վում փոխհարաբերություններն արդեն ամենապարզագույն հասարակու -
թյուններում, ՙտարիքով՚ մեծ է տնտեսությունից, իսկ էթիկան ոչ նրա
ածանցյալն է, ոչ էլ նպատակը։ Այս բոլոր հասկացությունները փոխառված
են մշակույթի աշխարհից (համակարգից)։
Քանի որ խոսքը մշակութային ճգնաժամի մասին է, ապա հարկավոր է
հասկանալ, թե ինչ տեսակի մշակույթն է այն կրում իր վրա։ Անցյալում մեկ
անգամ չէ, որ մշակութային ճգնաժամեր են եղել, որոնք անպայման
պատկանել են մի ինչ-որ որոշակի մշակութային տեսակի։ Ներկա
ճգնաժամը բացառություն չէ։ Ակնհայտ են արդի մշակույթի` միմյանց հետ
կապված ճգնաժամային երկու մեծ երեւույթներ։
Դրանցից մեկը ներառում է պոստմոդեռնիզմի` որպես մշակութային
տեսակի, տարբեր կողմերը։
Նախ` բավական վաղուց պոստմոդեռնը մշակութային օբյեկտների
շրջանառությունից դուրս է հանել հիմնական ռեֆերենտին (իսկական
արվեստի փոխարինում զանգվածային մշակույթով), ինչից էլ,
մասնավորապես, սկսվեց Արեւմուտքի քաղաքակրթական ջլատումը։
Այնուհետեւ պոստմոդեռնը նույնն արեց քաղաքականության հետ. XX եւ
XXIդդ. սկսեցին տարածվել ոչ միայն բռնատիրական վարչակարգերը, այլ
նաեւ պատմության ավարտի նորաձեւ արեւմտյան հայեցակարգերը,
անտեսվում էր հանրային կարծիքը հետխորհրդային երկրներում` Ռուսաս -
տանից եւ Եվրամիության երիտասարդ երկրներից մինչեւ Վրաստան եւ
Ուկրաինա։ Ընդ որում, հարկավոր է պատշաճը մատուցել տնտեսական
սուբյեկտներին. դրանք բոլորից երկար դիմակայեցին պոստմոդեռնի
վարակին։ Բայց ի վերջո տնտեսությունը վարակվեց դրանով, եւ այն
վերաճեց տնտեսությունը քայքայող ձգանի։ Ակնհայտ դարձավ, որ
պոստմոդեռնիզմը` որպես աշխարհայացք եւ ռազմավարություն, խիստ
վտանգավոր է:
Երկրորդ` չկայացած դուրս եկավ ՙմիջոցների, այլ ոչ թե նպա տակ -
ների՚ իդեոլոգեմը, ինչով վերջերս այնպես հպարտանում էին արեւմտա -
եվրոպացի ինտելեկտուալները։ Ավելի վաղ էլ կարելի էր գլխի ընկնել, որ
այդ փիլիսոփայությունը կործանարար է, քանի որ հաստատում է կյանքին
գերեզմանոցային մոտեցումը. չէ՞ որ միայն նրանք այլեւս ոչ մի նպատակ
չունեն, ովքեր հանգչում են գերեզմանատանը, եւ նպատակներն են, որ
բնության մեջ նյութի շրջանառության միջոց են ծառայում։ Եվ միայն հիմա
է, որ աստիճանաբար վերադառնում է ընկալումն այն բանի, որ առանց
անանց արժեքներով ղեկավարվելու, առանց գաղափարական եւ նյութա -
կան գործիքները դրանց ենթարկեցնելու` մարդկությունը չի ապրի։
Երրորդ` անարդյունավետ դուրս եկավ արագության քաղաքակրթու -
թյունը։ Ֆոնդային շուկաների փլուզումից հետո սկսեցին ամաչել այն
որպես տեղեկատվական եւ հետտեղեկատվական տնտեսության գլխավոր
նվաճումներից մեկն առաջ քաշելուց։ Եվ այնուամենայնիվ, ակնհայտորեն
անբավարար ուշադրություն է դարձվում արագությամբ չափից ավելի
տարվելու բացասական հետեւանքներին։
Իրարանցումն առավել վտանգավոր է սոցիալական առումով, քանի
որ սպանում է մարդկանց միջեւ նորմալ շփումը, զրկում նրանց հոգեկան
կոմֆորտից, որն անհրաժեշտ է հաջող զարգացմանն ու արժեքներին
ուղղված նպատակադրմանը։ Արագացումից ելնելով է նաեւ, որ հանուն
արտադրանքի նոր մոդելների սպառման, առաջարկի խթանման, ազա -
տական տնտեսությունը հանգեց այն նույն արդյունքին, ինչ եւ դիրեկտիվ
տնտեսությունը, ասել է թե` ապրանքների որակի անկման։
Տարօրինակ է, բայց փաստ. քանի որ առաջարկվող ապրանքներն
ավելի ու ավելի արագ են բարոյապես հնանում, անիմաստ է դառնում
արտադրել այնպիսի իրեր, որոնց հուսալիությունը հաշվարկված է
երկարատեւ ժամկետի համար։ Որակի անկումն աստիճանաբար տարած -
վեց նաեւ գաղափարների եւ որոշումների արտադրության վրա։ Ավելի մեծ
թվով գաղափարներ ու որոշումներ են առաջ քաշվում` առանց գոնե
միջնաժամկետ հետեւանքները հաշվի առնելու։
Նորարարությունների տեմպերի խթանման ճանապարհին մեզ եւս մեկ
ստորջրյա խութ է դարանակալում։ Արդեն այժմ զանգվածային սպառողի
տրամադրության տակ տեխնիկական նորույթների հայտնվելու ժամկետը,
որը տարիներ ու տասնամյակներ էր զբաղեցնում, կրճատվեց մինչեւ մի
քանի ամսի։ Մոտ ապագայում այն կարող է հասցվել շաբաթների։ Իսկ երբ
բանն արդեն հասնի օրերին (դրան է մղում շահույթը մշտապես օպտի -
մալացնելու ձգտումը), ինովացիոն գործունեությունը, որպես այդպիսին,
կիմաստազրկվի. նորույթները բարոյապես ավելի արագ կհնանան, քան
կհասցնեն լրիվ օգտագործվել։

ԳԼՈԲԱԼ ՃԳՆԱԺԱՄԸ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ՖՈՆԻՆ
Ցավոք, գլոբալ ճգնաժամից դուրս գալը դեռ բավական հեռու է։
Միեւնույն ժամանակ, ճգնաժամի հետ կապված իրադարձությունները
ծավալվում են դրա ընթացքը ծանրացնող ճյուղային ճգնաժամերի մի
ամբողջ շարքի ֆոնին։ Դրանց մեծ մասը չունի զուտ տնտեսական ծագում,
ինչը մեկ անգամ եւս հավաստում է, որ այն, ինչ տեղի է ունենում,
համամշակութային բնույթ ունի։
Ճյուղային ճգնաժամերից առաջինը տնտեսագիտության ճգնաժամն է։
Այնպիսի տարբեր տեսաբաններ եւ պրակտիկներ, ինչպիսիք են Ռոբերտ
Զելիկը, Ջոզեֆ Սթիգլիցը, Նուրիել Ռուբինին, Մարթին Գիլմանը եւ Ուորեն
Բաֆեթը, չեն համարձակվում գոնե մոտավորապես ասել, թե երբ
կավարտ վեն ընթացիկ ցնցումները։ Բեն Բերնանկեն շարունակում է
պահանջել ամերիկյան բանկերին աջակցություն` ՙինչ գնով էլ լինի՚։
Բարաք Օբաման հայտարարում է ռեցեսիայից դուրս գալու սկզբի մասին,
իսկ Ալան Գրիսփենը նախազգուշացնում է, որ հիփոթեքային շուկայի
անկումը եւս 5%-ով (շատ հավանական է) մինչեւ վերջ կխորտակի
ամերիկյան տնտեսությունը։
Նման տարաձայնությունը բացատրվում է նրանով, որ գիտնա -
կաններին չի հաջողվում որոշակի բան ասել ճգնաժամի բնույթի մասին։
Առկա բոլոր պատասխաններն առայժմ հանգեցվում են դրա ժխտական
սահմանումներին. դա շրջափուլային ճգնաժամ չէ, վերարտադրության
սովորական ճգնաժամ չէ, որի դեպքում տոկոսադրույքի բարձրացումը
հանգեցնում է դրամական առաջարկի սեղմման, պահանջարկի կրճատ -
ման, գների իջեցման եւ ի հետեւանք` տոկոսադրույքի նոր իջեցման։
Լավատեսություն չեն ավելացնում նաեւ այն պնդումները, թե գիտնա -
կանների մեջ համաձայնություն չկա նույնիսկ հին ճգնաժամերի ծագման
հարցերում։ Այս առնչությամբ երկյուղներ են առաջ գալիս, թե արդյոք
բավականաչափ հիմնավոր են համապատասխան հայեցակարգերը։
Երկարաժամկետ տնտեսական ցիկլերի տեսությունն, ըստ երեւույթին,
հնացել է։ Իրական ցիկլերի տեսությունը գործնական արժեք չունի,
գործնական ցիկլերի արդի մոդելները չեն երաշխավորում դրանցում
ներկայացված հաշվարկների եւ արդյունքների իրատեսությունը, ինչը
դրանք վերածում է զուտ մտքի խաղի։
Ճյուղային ճգնաժամերից երկրորդը հոգեբանական ճգնաժամն է։
Ֆինանսական հատվածի եկամտաբերությամբ առաջ եկած խանդավա -
ռությունը փոխարինվեց խոր հոռետեսությամբ։ Այն բանից հետո, երբ
հօդս ցնդեց հերթական պատրանքը, շատերը չգիտես ինչու սկսեցին
թաղել կապիտալիզմը որպես այդպիսին, նզովել անկուշտ բանկիր նե -
րին եւ այլն:
Իրադարձությունների վրա խիստ ուժեղ ազդեցություն գործող երրորդ
գործոնը ազատական տնտեսության ճգնաժամն է: Արեւի տակ տեղ
ունենալու համար մրցակցելու անհրաժեշտությունից զրկված` այն արագ
կորցրեց ինքնավերահսկողությունը: Հարցականի տակ հայտնվեց
լիբերալիզմի բազային` սեփական ակտիվության պտուղների համար
անձնական պատասխանատվության գաղափարը:
Ավաղ, համաշխարհային առաջատարների` այժմ այնքան պա -
հանջված գաղափարների ոլորտում է դարանակալել ճյուղային չորրորդ`
փիլիսոփայության ճգնաժամը: Լավագույն դեպքում կապիտալիզմի
ամբողջ ռեֆորմը հանգեցվում է դրա անգլոսաքսոնյան մոդելի ծիսական
չընդունմանը, վատագույն դեպքում` համաշխարհային առաջատարներն
իրենք են գուրգուրում սոցիալիզմը` մոլորակը մղելով նոր աղետի:
Հինգերորդ` գործողությունների ճգնաժամն ուղղակիորեն բխում է
նախորդներից: Քանի որ ոչ ոք չունի գլոբալ համաղետը հասկանալու
պարադիգմը, ապա միջոցներն էլ այնպիսին են, որ կկարողանային օգնել
նախորդ, այլ ոչ թե ներկա ցնցումների պարագայում: Այնպիսի քայլեր,
ինչպիսիք են շուկայական հարաբերությունների կանոնների պահպան -
ման հանդեպ պետական վերահսկողության ուժեղացումը, համաշխար -
հային եւ/կամ տարածաշրջանային պահուստային արժութային ու
ֆինան սական կենտրոնների թվի ավելացումը, քվոտաների եւ ձայների
վերաբաշխումը Արժույթի միջազգայի հիմնադրամում (ԱՄՀ) եւ այլն,
ինքնըստինք յան հնարավոր են եւ անհրաժեշտ: Սակայն այս բոլոր
քայլերը ուղղակի կապ չունեն ընթացիկ ճգնաժամային հանգամանքների
հետ: Ուստի կասկածելի է, թե արդյոք բավարար են ավելի վաղ իրենց
արդյունավետությունն ապացուցած կարգավորման մեխանիզմներն ու
նորերի մշակումը` նախկին տրամաբանությամբ: Այսինքն` ամեն ինչ
կարծես թե ճիշտ է արվում, բայց մեկ այլ հիվանդության բուժման համար:
Այնինչ, մարդկությունը բախվում է ամենեւին էլ ոչ սովորական
մարտահրավերների: Դրանցից առաջինն այն է, թե արդյոք կապիտալիզմն
ինտենսիվ զարգացման ընդունակություն կցուցաբերի: Տարօրինակ է
հնչում, քանի որ բոլորը սովոր էին այս երկու երեւույթների գրեթե
նույնացմանը: Իրականում նման կապը կապիտալիստական պարադիգմի
շրջանակներում արդարացի է միայն տեխնիկական առաջընթացի
առումով: Իսկ որպես կապիտալիզմ հայտնի տնտեսական կացութաձեւն
ինքը այդ նույն ժամանակ բացառապես էքստենսիվ էր զարգանում: Այն
նոր շուկաներ էր յուրացնում այն նույն մեթոդներով, որոնք փորձարկվել
էին հների վրա, եւ ներկա պահին հասել է իր մեխանիկական տարածման
աշխարհագրական սահմաններին: Մնում են, իհարկե, Ասիայի եւ
Աֆրիկայի աղքատագույն երկրները եւ Հնդկաստանի ու Չինաստանի
բազմամիլիարդ հասարակությունների հնարավորությունները: Բայց մի
կողմից` դրանց յուրացումը պահանջում է հսկայական ներդրումներ,
որոնք, բացի Արեւմուտքի համար ոչ անվտանգ Չինաստանից եւ
արաբներից, ոչ ոքի չեն ոգեւորում: Մյուս կողմից` դա կլինի այն նույն
էքստենսիվ ճանապարհի շարունակությունը:
Ճիշտ նույն տրամաբանությանը հետեւեցին նաեւ այսպես կոչված
ՙնոր ֆինանսական տեխնոլոգիաները՚: Պարբերաբար առաջ եկող ֆյու -
չերսների եւ դերիվատիվների (մինչ այդ արժեթղթերի գոյություն չունե ցող
տեսակներ) նման նորույթները գործիքներ են, որոնց շրջանառության
եղանակը (ՙտեխնոլոգիան՚), սակայն, մնում էր հինը, ինչպես դա նկարա -
գրված է Թեոդոր Դրայզերի հանրահայտ ՙՖինանսիստը՚ վեպում:
Եթե կապիտալիզմի որակական աճի հույսերն անհիմն են, ապա դրա
նախադրյալը պետք է դառնա ընդհանուր ընկալումն այն բանի, որ
աշխարհին այլեւս չի կարելի նայել որպես սեփական գործունեության
ճղճիմ հումք կամ որպես թատերական բեմ, որտեղ ներկայացվում է
վիրտուալ գործող անձանց շահերի խաղը: Այն իսկապես դարձել է մեր
ընդհանուր եւ շատ հավաք տունը, եւ մենք մեզ այնտեղ պետք է հավուր
պատշաճի պահենք:
Այստեղից բխում է երկրորդ մարտահրավերը. կկարողանա՞ արդյոք
տնտեսագիտությունը դուրս գալ սաղմնային, նկարագրական վիճակից,
որտեղ անգամ անցած իրադարձությունների համաձայնություն չկա, եւ
հանգել (ինչպես դա պատահել է կենսաբանության վերաճած բուսաբա -
նութ յան եւ կենդանաբանության հետ) աշխատող տեսությունների: Ռու -
սաս տանցի տնտեսագետ Ռեւոլդ Էնտովը նշում է. ՙՏնտեսական շրջա փու -
լի տեսությունը զարգանում է արդեն գրեթե երկու հարյուրամյակ: Բայց
երբեք եւ ոչ ոքի չի հաջողվել կանխատեսել ճգնաժամերից եւ ոչ մեկը՚:
Երրորդ մարտահրավերը ծագում է Չինաստանից: Կդառնա՞ արդյոք
այն ճգնաժամից առավել շահած երկիրը, թե՞ դրա պատճառով կընկղմվի
քաոսի մեջ. ցանկացած ելք առավել նշանակալի ազդեցություն կգործի
աշխարհի իրավիճակի վրա: Այժմ արդեն Պեկինը, Չինաստանում աշխա -
տող օտարերկրյա ձեռնարկությունների պարտկոմների համակարգի
միջոցով, ամեն ինչ գիտի նրանց գործարքների ու ֆինանսների մասին:
Բացահայտ հայտարարություններ են հնչում այն մասին, թե Չինաստանը
չի պատրաստվում օգնել որեւէ մեկին (հարյուր հազարավոր արեւմտյան
նման ընկերություններ արդեն փլուզվել են) կամ որեւէ մեկի հետ կիսել իր
պահուստները: Գրոհ է նախաձեռնվում դոլարի դեմ, եւ Պեկինը, հենվելով
անհասկանալի է, թե ինչի վրա հույսը դրած Մոսկվայի վրա, պահանջում է
ԱՄՀ-ի բարեփոխումներ անցկացնել եւ վստահորեն շարժվում է յուանը
պահուստային արժույթ դարձնելու ուղղությամբ, դրան զուգընթաց
(Պարսից ծոցի երկրների հետ միասին) ամբողջությամբ գնելով Աֆրիկայի
ընդերքն ու հողերը: Եթե ՉԺՀ-ի համար ամեն ինչ հաջող դասավորվի, դա
պարզապես վերադարձ չի լինի այն իրավիճակին, երբ ոչ թե Արեւմուտքը,
այլ Արեւելքն էր առաջատարը տեխնիկական առումով: Չինաստանը
կստանա մոլորակային մասշտաբի դիկտատորի վերածվելու բոլոր
հնարավորությունները: Հակառակ պարագայում, անկում ապրելով` այն
լրիվ ի վիճակի է իր հետեւից տանել զարգացած պետություններին:
«Россия в глобальной политике»
№ 6, 2009

  Վերադարձ

Վերջին լուրեր

Կարդացեք «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» ամսագրի 82-րդ համարում՝

  • Գագիկ Տեր-Հարությունյան ԼՂՀ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
  • Ռուբեն Մելքոնյան ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
  • Վահրամ Հովյան ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
  • Արաքս Փաշայան ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
  • Հայկ Գաբրիելյան ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՍՐԱՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
  • Սեւակ Սարուխանյան ԻՐԱՆԸ ԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
  • Բենիամին Պողոսյան ԱՄՆ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ
  • Սուրեն Սարյան ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Սուրեն Մանուկյան ՊԱՅՔԱՐ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ


<<Բազե 2010>> երիտասարդական հավաք


Անվճար բուժօգնություն


Շիրակի մարզի երիտասարդների հավաք Ծաղկաձոր քաղաքում:


Խորհրդի նիստ Արմավիրի մարզում


Բակային ճամբար Սպիտակում


ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՓՈՍՏ ©Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
Էջի սկիզբ