|
|
ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆՀԱՏ
- Մարդկութիւն: Փորձեցէ՜ք ազգային ոգին դատարկել այն բովանդակութիւնից, որ
պատմութիւնը կուտակել է նրանում, եւ դուք ազգը կը վերածէք մի դիմազուրկ զանգուածի: Մարդ եւ մարդկութիւն հասկացողութիւններն, ընդհանրապէս, որոշ
իմաստ են ստանում միայն այս կամ այն ազգի ոգու միջոցաւ: Ազգային
հանճարն է որոշ բովանդակութիւն հաղորդում համամարդկայինին:
Ազգութեանց փլատակների վրայ ճշմարիտ մշակոյթ չի՜ կարող ծաղկել:
Տուեալ ազգութիւնից դուրս` կեղծ են մարդն ու մարդկութիւնը:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՄԻՋԵՎ
22.07.10:Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպվող բազմապիսի միջոցառումների շարքում իրենց նշանակալի տեղն են զբաղեցնում մարզերի միջև կազմակերպվող մշակութային փոխայցելությունները, որոնք նպատակ ունեն առավել մերձեցնել կուսակցության տարածքային, շրջանային ու սկզբնական կազմակերպություններին, միմյանց ներկայացնել յուրաքանչյուր մարզին բնորոշ ուրույն կատարումները, մշակութային բացառիկ արժեքներն ու այս ձևաչափում ևս նախանշել հետագա համագործակցության հիմնական ուղղությունները:
Հերթական փոխայցելությունը տեղի ունեցավ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի միջև. Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի տարածքային կազմակերպության պատվիրակությունը, խորհրդի նախագահ Կ. Շահգալդյանի գլխավորությամբ, այցելեց Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց դիմավորեց Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ռ. Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը: Կազմակերպված պաշտոնական ընդունելությանը հաջորդեց Սևան քաղաքի մշակույթի կենտրոնի նախասրահում կազմակերպված ցուցահանդեսի բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին մարզի ճանաչված նկարիչների, ինչպես նաև մի շարք երիտասարդ կուսակիցների ստեղծագործական աշխատանքները: Այնուհետև Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատանի շախմատիստները միմյանց ողջունեցին արագ շախմատի խաղով, որին հաջորդեց Կոտայքի մարզի լավագույն խմբերի և անհատ կատարողների ուժերով կազմակերպված համերգային ծրագիրը: Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված այս տոնակատարությանը մասնակցեցին նաեւ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ <<Հայաստանի Հանրապետական կուսակցություն>> խմբակցության նախագահ Գ. Սահակյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ս. Նիկոյանը, ՀՀԿ Կանանց կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հ. Նաղդալյանը, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ ՀՀ ԱԺ պատգամավոր Կ. Ավագյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավորներ Վ. Կարախանյանը, Կ. Աճեմյանը և այլոք: Տոնական համերգային ծրագրի ավարտին կայացավ ՀՀԿ Կոտայքի և Գեղարքունիքի տարածքային կազմակերպությունների խորհուրդների համատեղ նիստ, որի ընթացքում տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահներ Կ. Շահգալդյանն ու Ռ. Գրիգորյանը նախանշեցին հետագա համագործակցության հիմնական դրսևորումները և նախատեսվող ձեռնարկների ռազմավարական մոտեցումները: Խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ՀՀԿ փոխնախագահ Գ. Սահակյանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության մի շարք ակտիվ կուսակցականների:
Վերադարձ
Կարդացեք «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» ամսագրի 82-րդ համարում՝
|
- Գագիկ Տեր-Հարությունյան
ԼՂՀ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
- Ռուբեն Մելքոնյան
ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
- Վահրամ Հովյան
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
- Արաքս Փաշայան
ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Հայկ Գաբրիելյան
ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՍՐԱՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
- Սեւակ Սարուխանյան
ԻՐԱՆԸ ԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
- Բենիամին Պողոսյան
ԱՄՆ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ
- Սուրեն Սարյան
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Սուրեն Մանուկյան
ՊԱՅՔԱՐ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ
|
|
|