|
|
ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆՀԱՏ
- Մարդկութիւն: Փորձեցէ՜ք ազգային ոգին դատարկել այն բովանդակութիւնից, որ
պատմութիւնը կուտակել է նրանում, եւ դուք ազգը կը վերածէք մի դիմազուրկ զանգուածի: Մարդ եւ մարդկութիւն հասկացողութիւններն, ընդհանրապէս, որոշ
իմաստ են ստանում միայն այս կամ այն ազգի ոգու միջոցաւ: Ազգային
հանճարն է որոշ բովանդակութիւն հաղորդում համամարդկայինին:
Ազգութեանց փլատակների վրայ ճշմարիտ մշակոյթ չի՜ կարող ծաղկել:
Տուեալ ազգութիւնից դուրս` կեղծ են մարդն ու մարդկութիւնը:
Նախագահական ընտրությունների ժամանակ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն Արաբկիր համայնքում կստանա ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը
12.01.08: Արաբկիրի թաղապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Արաբկիր համայնքում Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովհաննես Շահինյանը վստահ է առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ առաջնորդ, վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հ. Շահինյանը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ից թեկնածուն փորձառու ռազմական, քաղաքական գործիչ է, որը կստանա ընտրողների ձայների ամենամեծ տոկոսը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում այն բանին, որ հանրապետականներին մեղադրում են ընտրությունների ժամանակ վարչական լծակների օգտագործման մեջ`Շահինյանը պատասխանել է. «Եթե Արաբկիրում դուք գտնեք թեկուզ մեկ մարդու, ով ասի, թե ես կոչ եմ արել քվեարկել որևէ թեկնածուի օգտին, ապա ես կհամաձայնեմ ձեր հետ: Սակայն, օրենքի շրջանակներում թաղապետն իրավունք ունի զբաղվել նախընտրական արշավով»: Հ. Շահինյանը համաձայն չէ այն կարծիքին, թե իբր նախընտրական պայքարը կծավալվի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի միջև: «Պայքար կծավալվի բոլոր ինն թեկնածուների միջև: Ընդգծեմ, որ Արաբկիր համայնքում Ս. Սարգսյանի վարկանիշը շատ բարձր է: Այստեղ Ս. Սարգսյանը կստանա ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը»,- նշել է Շահինյանը: «Չնայած գոյություն ունեցող կարծիքին, թե Արաբկիր համայնքում ընտրությունների ժամանակ իշխանություններն անում են այն ամենը, ինչ ցանկանում են, այնուամենայնիվ, անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունն Արաբկիրում 100 ձայն ավելի է ստացել, քան Հանրապետական կուսակցությունը: Դա բացառիկ երևույթ էր, քանի որ մայրաքաղաքի բոլոր մյուս համայնքներում առաջատար էր ՀՀԿ-ն»,- ասել է թաղապետը: ԱրմԻնֆո
Վերադարձ
Կարդացեք «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» ամսագրի 82-րդ համարում՝
|
- Գագիկ Տեր-Հարությունյան
ԼՂՀ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
- Ռուբեն Մելքոնյան
ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
- Վահրամ Հովյան
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
- Արաքս Փաշայան
ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Հայկ Գաբրիելյան
ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՍՐԱՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
- Սեւակ Սարուխանյան
ԻՐԱՆԸ ԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
- Բենիամին Պողոսյան
ԱՄՆ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ
- Սուրեն Սարյան
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Սուրեն Մանուկյան
ՊԱՅՔԱՐ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ
|
|
|