president_am
gov_am
parliament_am
parliament_nkr
 

Սերգեյ Մանասարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

27.08.10:Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ՄՖԿ գործադիր փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Լարս Թանելի հետ

26.08.10:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) գործադիր փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Լարս Թանելի հետ: Քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման, ՄՖԿ-ի հետ ինչպես խորհրդատվական, այնպես էլ ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի ազգային տոնի կապակցությամբ

24.08.10:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Մսրյանի մահվան կապակցությամբ

24.08.10:Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մսրյանների ընտանիքին:

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին

24.08.10:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի առթիվ

23.08.10:Ուղերձում ասված է.
“Սիրելի՛ հայրենակիցներ,

Շիրակի մարզի երիտասարդների հավաք Ծաղկաձոր քաղաքում:

22.08.10:Օգոստոսի 17-19-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կ.Կարապետյանի աջակցությամբ նախաձեռնել է Շիրակի մարզի երիտասարդների հավաք Ծաղկաձոր քաղաքում:

ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կազմակերպության անդամ-երկրների ղեկավարները մեկնել են

21.08.10:ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, օգոստոսի 20-ին Հայաստան ժամանած Կազմակերպության անդամ-երկրների ղեկավարները, գագաթնաժողովի շրջանակում ավարտելով երկկողմ հանդիպումներն ու աշխատանքային քննարկումները, այսօր մեկնել են Երեւանից:

Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մեկնել է

21.08.10:Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելուց հետո, այսօր մեկնել է:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ եւ ՌԴ Նախագահների համատեղ մամուլի ասուլիսում

20.08.10:Հարգարժան Դմիտրի Անատոլիի,
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Տիկնայք եւ պարոնայք,

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը “Պատվո բլուր” հուշահամալիրի բացման արարողությանը

20.08.10:Մեծարգո Դմիտրի Անատոլիի,
Հարգելի բարեկամներ,

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԶԼՄ-ների հետ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ հանդիպմանը

20.08.10:Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Մեկնարկել է ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը

20.08.10:Այսօր Երեւանում մեկնարկել է Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հանդիպման օրակարգում ընդգրկված են Ղրղըզստանում իրավիճակի կայունացմանն աջակցելու ուղղությամբ ՀԱՊԿ-ի կողմից ձեռնարկվող եւ նախատեսվող միջոցառումները, ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման արդյունավետ համակարգի ձեւավորման եւ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի պաշտոնական հանդիպման կազմակերպչական հարցերը:

Երեւանում կմեկնարկի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը

20.08.10:Այսօր երեկոյան Երեւանում` Գաֆեսջյան արվեստի կենտրոնի “Խանջյան” սրահում կմեկնարկի Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Նախագահներ Սարգսյանը եւ Մեդվեդեւը Գյումրիում ներկա են գտնվել “Պատվո բլուր” հուշահամալիրի բացման արարողությանը

20.08.10:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Գյումրիում այսօր ներկա են գտնվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող “Պատվո բլուր” հուշահամալիրի բացման արարողությանը:

Տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը

20.08.10:ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է Նախագահ Սերժ Սարգսյանի եւ պետական այցով Երեւան ժամանած ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի տրվել է պետական ընթրիք

19.08.10:Այսօր երեկոյան ՀՀ Նախագահի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա տիկնոջ` Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ նրա տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի, տրվել է պետական ընթրիք, որի ժամանակ, ընդունված արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

19.08.10:Նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 19-ի հրամանագրով` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը

19.08.10:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ:

Խորհրդի նիստ Արմավիրի մարզում

19.08.10:Սույն թվականի օգոստոսի 18-ին Արմավիրի մարզի ՀՀԿ տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ խորհրդի նիստ:


<<< Նախորդ Հաջորդ >>>
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՓՈՍՏ ©Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
Էջի սկիզբ