Ծնվել է 1958 թ. սեպտեմբերի 14-ին, Թալին քաղաքում:
1980 թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկա բաժնը:
1980-1982 թթ. աշխատել է նախագծող-ինժեներ տնաշինարարական նախագծային ինստիտուտում:
1983-1985 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի մեխանիկայի ինստիտուտում:
1986-1996 թթ. նույն ինստիտուտում աշխատել է գիտաշխատող:
1986 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան:
1998 թ. պաշտպանել է դոկտորական թեզ՝ ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան:
1996-2000 թ. աշխատել է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում հանրակրթության վարչության պետ:
2000 թ. աշխատում է նույն նախարարությունում նախարարի տեղակալ:
1995 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԿԱՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Հեղինակ է 47 գիտական հոդվածների:
Համատեղության կարգով զբաղվում է գիտական (ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ) և գիտամանկավարժական (ԵՊՀ) աշխատանքով:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2011 թ. սեպտեմբերի 3-ին ընտրվել է ՀՊՃՀ ռեկտոր:
Ամուրի է, ունի երկու երեխա: