Ծնվել է 1964թ. նոյեմբերի 23-ին
1981թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի N66 միջնակարգ դպրոցը:
1981-1986թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում` ստանալով էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորում:
1986-1994թթ. աշխատել է §Անի¦ գիտա-արտադրական միավորումում` որպես ինժեներ, առաջատար մասնագետ, ԼԿԵՄ քարտուղար:
1994-2001թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանում` որպես առաջին կարգի մասնագետ, գլխավոր մասնագետ:
1996թ., 1999թ., 2002թ. և 2005թ., չորս անգամ անընդմեջ, ընտրվել է Երևանի Շենգավիթ համայնքի ավագանու անդամ:
2000թ.-ից Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահ:
1999-2008թթ. մասնակցել է Եվրամիության, ԱՄՆ ՄԶԳ-ի, գերմանական GTZ, ամերիկյան URBAN, RTI և այլ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերին` որպես ծրագրի ղեկավար, դասախոս, խորհրդատու:
2000-2008թթ. բազմիցս մասնակցել է ԱՊՀ և եվրոպական տարբեր երկրներում անցկացված միջազգային գիտաժողովների և սեմինարների` տեղական ինքնակառավարման համակարգի ուսումնասիրման, փորձի փոխանակման նպատակներով, հանդես է եկել զեկույցներով: Ունի մի շարք հոդվածներ, ուսումնական ձեռնարկների և ուղեցույցների համահեղինակ է:
2001թ. մասնակցել է Քեմբրիջ քաղաքում անցկացված «Հակամարտությունների կարգավորման և խաղաղության հաստատման»` «Ժողովրդավարական առաջնորդության զարգացման» ծրագրին:
2001թ.-ից մասնակցել է ՀՀ Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին:
2002թ.-ից հանդիսանում է «Ավագանի +» թերթի խմբագրական խորհրդի նախագահ:
2003թ. ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի կողմից ստեղծված ուսումնական ծրագրերի պլանավորման և անցկացման աշխատանքային խմբում:
2004թ.-ից հանդիսանում է «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության Համաշխարհային խորհրդի և Գործադիր կոմիտեի անդամ:
2005թ. մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի աշխատանքներին:
2006թ. համայնքի հիմնախնդիրների լուծման և տեղական ինքնակառավարման մարմինների կայացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Գարեգին Նժդեհի անվան ոսկե հուշամեդալով և շնորհվել է Շենգավիթ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:
2006թ. ընտրվել է «Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամ – Հայաստան» ծրագրի Շահառուների խորհրդի անդամ, 2007թ.` նաև Կառավարման խորհրդի անդամ:
2008թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
ՀՀԿ խորհրդի անդամ է:
Ամուսնացած չէ: