Ծնվել է 1967թ. հուլիսի 20-ին Նաիրիի շրջանի Եղվարդ գյուղում։
1985-1992թթ. սովորել է Երեւանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտում։
1984-1985թթ աշխատել է Նաիրիի ճանապարհաշինարարական տեղամասում բանվոր։
1985-1987թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
1988-1992թթ. աշխատել է «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեում քարտուղար։
1992-1994թթ. զբաղվել է առեւտրային գործունեությամբ ՌԴ-ում։
1994-1996թթ. աշխատել է «Հայինկոմսպասարկում» ՊՁ տնօրեն։
1996-1999թթ. աշխատել է «Հայպտուղարտ» ՊՁ տնօրեն։
1999-2003թթ. եղել է ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2003թ. մայիսին ընտրվել է ԱԺ պատգամավոր։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։
2004-2007թթ. եղել է ՀՀ քաղաքաշինության նախարար։
2007թ. ՀՀ բնապահպանության նախարարն է։
2006 թ. դեկտեմբերից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: