Ծնվել է 1956 թ. հունվարի 27-ին ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում:
1977 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիական խորհրդական:
1977-1990 թթ. աշխատել է ԵրՄՄԳՀԻ-ում ճարտարագետ, ավագ ճարտարագետ:
1990-1994 թթ. աշխատել է «Հայգազարդ» ՓԲԸ առաջին կարգի ճարտարագետ:
1994-1996 թթ. աշխատել է ԼՂՀ կառավարությանն առընթեր պետական վարչության պետի տեղակալ:
1996-1998 թթ. աշխատել է «Գեռա» առեւտրի տան տնօրեն:
1998-2003 թթ. աշխատել է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ տնօրեն:
2003 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ:
1998 թ. օգոստոսի 12-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: