Ծնվել է 1975 թ. հուլիսի 25-ին Երեւան քաղաքում:
1998 թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:
2000 թ. ավարտել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան «Դատական բժշկություն» մասնագիտությամբ:
2005 թ. ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:
2007 թ. վերապատրաստվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի Պետական Ինստիտուտում գլոբալ գործընթացների կառավարում մասնագիտությամբ:
2002-2005 թթ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի օգնական:
2005 թ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական:
2003 թ. աշխատում է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնում ասիստենտ:
2003-2005 թ. եղել է ՀՀԿ երիտասաարդական կազմակերպության նախագահ:
2005-2007 թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի երրորդ գումարման պատգամավոր, Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ խմբակցության անդամ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ:
2008 թ. ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար:
2002 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Բժշկական գիտությունների թեկնածու է: Երկու տասնյակ գիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ: 2004 թ. լույս է տեսել Ա.Աշոտյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: