Արմեն Ղուլարյան

Արմեն Հրանտի Ղուլարյան

Ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի Իջեւան քաղաքում:
1976 թ. ավարտել է ԵրՊԻ ճարտարապետաշինարարական ֆակուլտետը` ստանալով ճարտարապետի որակավորում:
1976-1980 թթ. աշխատել է Իջեւանի շրջանային խորհրդի գործկոմի ճարտարապետական բաժնում որպես խմբի ղեկավար:
1980-1988 թթ. աշխատել է Իջեւանի շրջանի գլխավոր ճարտարապետ:
1988-1990 թթ. աշխատել է ՀԿԿ Իջեւանի շրջկոմում` շինարարության, արդյունաբերության բաժնի վարիչ:
1991-1996 թթ. ընտրվել եւ աշխատել է Իջեւանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ:
1996-1999 թթ. ընտրվել եւ աշխատել է Իջեւանի քաղաքապետ:
1999 թ. աշխատում է Տավուշի մարզպետ:
1996 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
1999 թ. ընտրվել է ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության խորհրդի նախագահ:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Փակել