Ծնվել է 1966թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում:
1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1984թ. ընդունվել եւ 1990թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը:
1983-1984թթ. աշխատել է Աբովյանի մարզադպրոցում` որպես մարզիչ:
1990-1992թթ. եւ 1994-1997թթ.` Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում` տնտեսագետից մինչեւ կառավարիչ:
1992-1994թթ. եւ 1997-1998թթ. աշխատել է Մոսկվայում, 1998-2003թթ.` "ՀՀ երկաթուղու փոխադրումներ "ՊՓԲԸ փոխտնօրեն, տնօրեն, "Հայկական երկաթուղի" ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ:
2003-2004թթ.` ՀՀ էներգետիկայի փոխնախարար:
2004-2007թթ.` "Էյսի-ֆին Ռոյալ" ՍՊԸ տնօրեն:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2007թ. հոկտեմբերի 22-ից ՀՀԿ անդամ է:
2007 թ. ՀՀ ԱԺ "Հանրապետական " խմբակցության անդամ է:
2009 թ. ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: