Արտակ Գրիգորյան

Արտակ Աշոտի Գրիգորյան

Ծնվել է 1967 թ. հոկտեմբերի 30-ին Մարտունի քաղաքում:
1992թ. ավարտել է ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը:
2002 թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան:
2004 թ. ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:
1992-1994 թթ. եղել է ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատոր:
1992-1997 թթ. եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ:
1995-1999 թթ. եղել է Հայաստանի ուսանողության հանրապետական խորհրդի նախագահ:
1997-2001 թթ. եղել է ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ասպիրանտ:
1999 թ. ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
2001 թ. աշխատում է ԵՊԲՀ հանրային առողջության եւ առողջապահության ամբիոնի դասախոս:
2004 թ. աշխատում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ:
1999 թ. հիմնադրել եւ ղեկավարում է «Գիտակրթական եւ ստեղծագործական զարգացման հանրապետական կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
1999 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԿԱՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Փակել