Ծնվել է 1974 թ. նոյեմբերի 1-ին Երեւան քաղաքում:
1996 թ. ավարտել է ԵՊՀ մաթեմատիկական կիբեռնետիկայի եւ հետազոտումների ավտոմատացման ֆակուլտետը՝ ստանալով մաթեմատիկոսի որակավորում: Քաղաքական գիտությունների թեկնածու է։
1996-1998 թթ. որպես սպա ծառայել է ազգային բանակում, եղել է հրաձգային գումարտակի փոխհրամատատար, ՈՒԳ հրամանատար:
1998-2000 թթ.սովորել է ՀՀ Պետական կառավարման դպրոցի ցերեկային ուսուցման բաժինը՝ ստանալով պետական ծառայողի որակավորում:
1999-2001 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչությունում կրթամշակութային բաժնի պետ:
2001 թ. աշխատում է ՀՀ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ում:
2002 թ. ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի հայցորդ է: Նույն թվականից համատեղության կարգով դասախոսում է ՀՀ ՊԿԱ-ում եւ Հայ-ռուս սլավոնական պետական համալսարանում:
2008թ. օգոստոսից նշանակվել է ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար:
2002 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2003-2005 թ. եղել է ՀՀԿ Հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի պատասխանատու:
2005-2006 թթ. եղել է ՀՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. հոկտեմբերին ՀՀԿ համամասնական ցուցակով դարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: