Արթուր Գևորգյան

Արթուր Սամվելի Գևորգյան

Ծնվել է 1975թ-ի ապրիլի 1-ին Երևանում մանկավարժների ընտանիքում:
1991թ-ին ավարտել է Երևանի թիվ 189 միջնակարգ դպրոցը, որն այժմ կրում է իր հոր` արցախյան պատերազմի հերոս, առաջին աստիճանի "Մարտական խաչ" շքանշանի ասպետ, "Սասնա ծռեր" ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանի անունը:
1987թ-ից զբաղվել է բռնցքամարտով:
1989թ-ին դարձել է ԽՍՀՄ պատանեկան առաջնության հաղթող` լրացնելով սպորտի վարպետի նորմատիվը:
1991թ-ին ընդունվել է "ՄՅՈՒԴ" իրավաբանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը:
1994-1996թթ ծառայել է հայկական բանակում:
1996թ-ին ընդունվել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, որն ավարտել է 2000թ-ին:
1998թ-ին գրացվել է ՖԿՊԻ Դյուցազնագրում:
1996թ. Ատլանտայում կայացած 26-րդ Օլիմպիական խաղերին գրավել է հինգերորդ տեղը և ստացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում:
1998թ. դարձել է Եվրոպայի առաջնության մրցանակակիր:
2000թ. մասնակցել է նաև Սիդնեյի օլիմպիական խաղերին:
1995-2002թթ. դարձել է տասնյակ միջազգային մրցաշարերի հաղթող` ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆոսիոնալ ռինգում:
2002թ-ից մինչ օրս նախ ՌԴ-ում, այնուհետև Հայաստանում հաջողությամբ զբաղվում է բիզնեսով:
2005թ-ից մինչ 2007թ. եղել է Երևանի Դավթաշեն համայնքի ղեկավարի տեղակալ:
2007-2009թթ.Դավթաշենի համայնքի ղեկավարն էր :
2006թ հունիսի 20-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2008 թ-ից Դավթաշենի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009թ. հունիսի 15-ից Դավիթաշեն վարչական տարացքի ղեկավարն է: Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Փակել