Աշոտ Աղաբաբյան

Աշոտ Սերյոժայի Աղաբաբյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 8-ին Երեւանում:
1978 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1970-1972 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1974 թ. աշխատել է Երեւանի մետաքսի կոմբինատում հանգուցակապող, ապա՝ 1974-1977 թթ. նույն կոմբինատում` փականագործ:
1977-1978 թթ. աշխատել է Երեւանի տրիկոտաժի կոմբինատի տնտեսագետ, ապա ճարտարագետ:
1979 թ. աշխատել է «Հայուղեւորտրանս»-ի ավագ տնտեսագետ:
1979-1980 թթ. աշխատել է Երքաղսովետի գործկոմի առեւտրի վարչության թիվ 3 սննդառի խանութի վարիչ:
1980-1983 թթ. աշխատել է Երեւանի թիվ 6 սննդառի խանութի վարիչի տեղակալ:
1983-1992 թթ. աշխատել է Երեւանի թիվ 4 սննդառի խանութի վարիչ:
1988 թ. մասնակցել է «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության մարտական գործողություններին (Երասխավան, Նուբարաշեն, Նոյեմբերյան, Լաչին եւ այլն): Ռազմական խորհրդի անդամ, շտաբի պետ:
1990 թ. ընտրվել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի պատգամավոր:
1993-1999 թթ. եղել է «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր տնօրեն:
1999 թ. «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահն է:
2002 թ. ընտրվել է Երեւանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:
2003 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 48 ընտրատարածքից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 33 ընտրատարածքից: ՀՀԿ խմբակցության անդամ:
1996 թ. պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, 2004 թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
1991 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Փակել