Աշոտ Արսենյան

Աշոտ Եղիշեի Արսենյան

Ծնվել է 1960 թ. նոյեմբերի 14-ին Ազիզբեկովի շրջանի Գնդեվազ գյուղում:
1986 թ. ավարտել է Երեւանի շինարարության տեխնիկական առաջադիմության համալսարանը:
1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1982-1984 թթ. աշխատել է Ջերմուկի թիվ 6 ավտոբազայում գնորդ:
1985-1986 թթ. աշխատել է Սուրենավանի նավթամթերքի բազայի Ջերմուկի կայանի պետ:
1986-1988 թթ. աշխատել է Ջերմուկի թիվ 4 առողջարանի գլխավոր բժշկի տեղակալ:
1988-1993 թթ. աշխատել է Ջերմուկի կուրորտմիավորման գլխավոր բժշկի տնտեսական գծով տեղակալ:
1993-1996 թթ. աշխատել է «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի տնօրեն:
1996 թ., 1999 թ., 2002 թ. ընտրվել է Ջերմուկի քաղաքապետ:
1999 թ. աշխատել է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության վարչության, «Երկիր Նաիրի» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ:
2003 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Փակել