Ծնվել է 1963 թ. մարտի 5-ին Երեւան քաղաքում:
1975-1980 թթ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1980-1983 թթ. եղել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնի ասպիրանտ:
1982-1988 թթ. ավարտել է Ռոստովի Մ. Սուսլովի անվան պետական համալսարանը:
1988-1992 թթ. ավարտել է Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:
1981-1981 թթ. աշխատել է Երեւանի էլեկտրաապարատների գործարանում ինժեներ:
1983-1987 թթ. աշխատել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնում կրտսեր գիտաշխատող:
1987-1989 թթ. աշխատել է Երեւանի թիվ 183 դպրոցում փոխտնօրեն:
1989-1995 թթ. աշխատել է Երեւանի թիվ 198 հեղինակային դպրոցում տնօրեն:
1995-1997 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետա-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ։
1997-1997 թթ. աշխատել է Երեւանի քաղաքապետարանում քաղաքապետի գլխավոր խորհրդական։
1997-1998 թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։
1998-2007 թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարար։
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Տեխնիկական գիտությունների թեկնածու է, երկու մենագրության եւ 20-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։
2007 թ. փետրվարից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: