Ծնվել է նոյեմբերի 18-ին 1953 թ. Երեւանում:
1970-1971 թթ. աշխատել է ԵՊԲԻ ցրիչ, 1971-1972 թթ. Երեւանի տրիկոտաժի ֆաբրիկայում բանվոր:
1978 թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:
1978-1979 թթ. անցել է ինտերնատուրա Մալաթիա-Սեբասիտա կլինիկական եւ Հոկտեմբերյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցներում:
1979-1984 թթ. աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Երվանդաշատ գյուղում տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ:
1984-1985 թթ. աշխատել է Երեւանի թիվ 19 պոլիկինիկայում գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ:
1985-1986 թթ. աշխատել է Երքաղգործկոմի առողջապահության բաժնում բժիշկ-տեսուչ:
1986-1992 թթ. աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի առողջապահության եւ սոցիալական ապահովության բաժնում ավագ ռեֆերենտ, ապա՝ գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի վարիչի պաշտոնակատար:
1992-1997 թթ. աշխատել է ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ:
1997 թ. աշխատում է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, գիտական խորհրդի նախագահ, Առողջապահության քաղաքականության եւ օրենսդրության ամբիոնի վարիչ:
1992-1994 թթ. ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ՀՀ սահմանների պաշտպանության համար մղվող մարտերին:
1982 թ. ընդունվել է Մոսկվայի Հերցենի անվան Օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրա, իսկ 1987 թ. նույն ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ, ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ավելի քան 50 գիտական հոդվածների եւ 1 մենագրության հեղինակ է: 2000 թ. ընտրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: 2005 թ. ընտրվել է ՌԴ Բժշկա-տեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, 2006 թ. պարգևատրվել է նշված ակադեմիայի «Չիժևսկու» անվան ոսկե մեդալով:
2005 թ. բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:
1994 թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ անվանական պարգեւով, 1998 թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով «1988 թ. երկրաշարժի օրերին ցուցաբերած աշխատանքների համար», 2002 թ.՝ ՀՀ Առողջապահության նախարարության պատվոգրով, 2003 թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով, 2004 թ.՝ ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով, 2005 թ. ՀՀ Ազգային Ժողովի նախագահի պատվոգրով, 2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
1998 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2001-2006 թթ. եղել է է ՀՀԿ ԿԵՆՏՐՈՆԻ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։
2009 թ. հունիսին ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: "ՀՀԿ խմբակցության ղեկավար":
2009 թ. հունիսին ընտրվել է հանրային խորհրդի առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրային խորհրդի անդամ է:
2009 թ. պարգևատրվել է Ծովակալ Իսակովի անվան մեդալով:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ:
2011 թ. մարտի 4-ից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:
2011 թ. ապրիլի 30-ին ընտրվել է ԵՊԲՀ-ի ռեկտոր:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: