Ծնվել է 1946 թ. մայիսի 14-ին, Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Սալեր գյուղում:
1968 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1987-88թթ. սովորել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ակադեմիայի կառավարման ինստիտուտում: 1991թ. Մոսկվայի Կույբիշեւի անվան ինժեներաշինարարական ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ, տնտեսական գիտությունների թեկնածու է:
1962-63 թթ. աշխատել է Երեւանի «Գունմետշին» տրեստում: 1963-64թթ. «Հրազդանշին» ձեռնարկությունում եղել է մոնտաժող, 1966-74 թթ.` «Ջերմշին» շինարարական վարչության ինժեներ, տեղամասի պետ:
1974-77 թթ. գլխավորել է Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի արտադրական մասը:
1977-83 թթ. եղել է «Հայոսկի» արտադրական միավորման շինարարական վարչության պետը:
1983-92 թթ. աշխատել է Գազիֆիկացիայի պետկոմի «Հայգազշին» տրեստի կառավարիչ:
1992-93 թթ. եղել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:
1994-97 թթ. Մոսկվայում գլխավորել է արտադրաշինարարական ընկերություն:
1997-98 թթ. եղել է «Հայտրանսգազ» ՊՁ գլխավոր տնօրենը:
1998-2000 թթ. ղեկավարել է ՀՀ տրանսպորտի նախարարությունը:
2000-01 թթ. նշանակվել է պետական եկամուտների փոխնախարար, հետագայում վերանշանակվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար:
2001-02 թթ. զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների նախարարի, 2002-03 թթ` ՀՀ հարկային պետական ծառայության պետի պաշտոնները:
2003 թ. Երեւանի քաղաքապետն է:
2009 թ. մարտի 4-ին ՀՀ նախագահի որոշմամբ ազատվել է Երևանի քաղաքապետի պաշտոնից:
2009 թ. ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Երվանդ Զախարյանը ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:
2009 թ. ապրիլի 2-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:
2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։
2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: