Գագիկ Բեգլարյան

Գագիկ Բեգլարի Բեգլարյան

Ծնվել է հունվարի 1-ին 1964 թ. Երեւանում:
1971—78 թվականներին սովորել է Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում։
1978—81 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցը։
1981—85 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը եւ ստացել տնտեսագետի որակավորում:
1985-1987 թթ. ծառայել է բանակում, զորացրվելուց հետո աշխատել է տնտեսության տարբեր ոլորտներում:
1993 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր:
2002—ին ընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։ Վերընտրվել է 2005—ին եւ 2008—ի սեպտեմբերի 28—ին։
2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները» թեմայով, արժանացել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի կոչման։
Կենտրոն համայնքի մտավորականների «Նարեկ» ակումբի պատվավոր նախագահն է։
2009 թ. մարտի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ:
2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի քաղաքապետ:
2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ:
2010 թ. դեկտեմբերի 8-ին իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Փակել