Գագիկ Մինասյան

Գագիկ Ենգիբարի Մինասյան

Ծնվել է 1950 թ. ապրիլի 5-ին Երեւանում:
1972 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1972-1997 թթ. աշխատել է ԵրՄՄԳՀԻ-ում ճարտարագետ, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի պետ, տվյալների պատրաստման կայանի պետ: 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական:
1997 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր («Հանրապետություն» միավորման համամասնական ընտրացուցակով): ԱԺ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա նախագահ: ԱԺ «Միասնություն» խմբակցության անդամ:
2003 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», ՀՀ ԱԺ նախագահի պատվո մեդալներով, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի պատվոգրով։
Եղել է ընդհատակյա Ազգային Միացյալ կուսակցության անդամ:
1993 թ. հուլիսի 17-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
1993 թ. փետրվարին, 1993 թ. դեկտեմբերին, 1994 թ., 1995 թ. դեկտեմբերի 2-ին (ՀՀԿ 2-րդ համագումար), 1997 թ. դեկտեմբերի 20-ին (ՀՀԿ 4-րդ համագումար), 1999 թ. հունվարի 30-ին (ՀՀԿ 5-րդ համագումար), 2001 թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003 թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար), 2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: Եղել է ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի նախագահ:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Փակել