Ծնվել է 1952 թ. փետրվարի 20-ին Արագածոտնի մարզի Ավան գյուղում:
1973 թ. ավարտել է ԵրՊԻ մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը` ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:
1983-1999 թթ. եղել է Աշտարակի տրանզիստորների գործարանի տնօրեն։
1999 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր:
2001-2005 թթ. եղել է ՀՀ պետական գնումների գործակալության պետ։
2005 թ. նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար:
2006 թ-ից նշանակվել է ՀՀ Գյուղ. նախ. "Բարեփոխումների աջակցության ծրագրի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի տնօրեն:
1998 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
1999 թ-ից ՀՀԿ Արագածոտնի մարզային կազմակերպության խորհրդի նախագահ է:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: