Գագիկ Գագյան

Գագիկ Սիմոնի Գագյան

Ծնվել է 1950թ. հունվարի 21-ին Երեւանում:
1973 թ. ավարտել է Երեւանի Պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը` մեխանիկայի մասնագետի որակավորմամբ: Նույն թվականին գործուղվել է «Աստրո» գիտա-արտադրական միավորում, որպես ինժեներ:
1974-94 թթ. աշխատել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որպես ուսումնահաշվողական խմբի ղեկավար, 1988 թվականից` ինստիտուտի մեքենաների մասեր ամբիոնի դոցենտ: Տեխնիկական գիտությունների թեկնածու է, ունի դոցենտի կոչում: Հեղինակ է 29 գիտական աշխատությունների եւ գյուտերի:
1994-1996 թթ. ընտրվել է ՀՀ սեփականաշնորհման եւ ապապետականացման պետական հանձնաժողովի անդամ:
1996-1999 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի սոցիալ-տնտեսական հարցերի փորձագիտական ծառայությունում գլխավոր մասնագետ:
1999-2004 թթ. աշխատել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունում մասնավորեցման վարչության պետ:
2004 թ-ից աշխատում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2005 թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով։
1991 թ. օգոստոսի 17-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
1994 թ., 1995թ. դեկտեմբերի 2-ին (ՀՀԿ 2-րդ համագումար), 1997թ. դեկտեմբերի 20-ին (ՀՀԿ 4-րդ համագումար), 1999 թ. հունվարի 30-ին (ՀՀԿ 5-րդ համագումար), 2001 թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003 թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար), 2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Փակել