Գալուստ Սահակյան

Գալուստ Գրիգորի Սահակյան

Ծնվել է 1948 թ. ապրիլի 8-ին Երեւանում:
1971 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը:
1970-1972 թթ. Երեւանի մետաքսի կոմբինատում եղել է փականագործ:
1972-1991 թթ. աշխատել է կրթական համակարգում. թիվ 30 դպրոցում ուսուցիչ, թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում տնօրեն:
1991-1996 թթ. եղել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:
1995-1999 թթ. ընտրվել է ԱԺ պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության, ապա ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ԱԺ «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար:
2003 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար:
2005 թ. պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» ԵԿՄ մեդալով։
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով:
1994 թ. սեպտեմբերի 16-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
1995 թ. դեկտեմբերի 2-ին (ՀՀԿ 2-րդ համագումար), 1997 թ. դեկտեմբերի 20-ին (ՀՀԿ 4-րդ համագումար), 1999 թ. հունվարի 30-ին (ՀՀԿ 5-րդ համագումար), 2001 թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003 թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար), 2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։
2008 թ. նոյեմբերի 10-ին ընտրվել է ՀՀ ԱԺ "Հանրապետական" խմբակցության ղեկավար:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Փակել