Ծնվել է 1950 թ. հուլիսի 1-ին Դիլիջանի Հաղարծին գյուղում:
1972 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` Էլեկտրոնային տեխնիկայի ինժեների մասնագիտությամբ:
1972-1980 թթ. աշխատել է «Ագաթ» ԳՀԻ-ում առաջատար ինժեներ:
1980-1982 թթ. աշխատել է ԱԷԿ-ների համամիութենական ԳՀԻ-ի խմբի ղեկավար:
1982-1998 թթ. աշխատել է Առեւտրի եւ արդյունաբերության նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվիչ կենտրոնում բաժնի վարիչ, փոխտնօրեն, տնօրեն:
1998-1999 թթ. աշխատել է «Ինֆոֆայլ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն:
1999-2000 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչության պետի տեղակալ:
2000-2003 թթ. եղել է Աժ պատգամավոր` «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Միասնություն» խմբակցության անդամ:
2003թ. մայիսի 25-ի ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով, ապա նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար:
2005 թ. պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» ԵԿՄ մեդալով։
Եղել է ընդհատակյա Ազգային Միացյալ կուսակցության անդամ:
1993 թ. դեկտեմբերի 3-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
1997 թ. դեկտեմբերի 20-ին (ՀՀԿ 4-րդ համագումար), 2001 թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003 թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար), 2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: