Հակոբ Հակոբյան

Հակոբ Ռաֆիկի Հակոբյան

Ծնվել է 1958 թ. հունվարի 26-ին Մարտունու շրջանի Ծովինար գյուղում:
1980 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-տնտեսագետ:
1980-1983 թթ. «Արփա-Սեւան» շինտրեստում աշխատել է տնտեսագետ, 1983-1988 թթ.՝ ճարտարագետ-տնտեսագետ, պլանային բաժնի վարիչ, 1988-1995 թթ.՝ պետի տեղակալ, 1995-1999 թթ.՝ գործադիր տնօրեն, ապա «Արփա-Սեւան» ԲԲԸ նախագահ:
1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 43 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետեւ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 34 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 24 ընտրատարածքից: ՀՀԿ խմբակցության անդամ:
2008 թ. հոկտեմբերին ընտրվել է ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։
2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Փակել