Ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 5-ին ԼՂԻՄ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:
1970 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:
1970-1996 թթ. աշխատել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ պատմության, հետագայում՝ Ռուսաստանի պատմության ամբիոնում լաբորանտ, ստաժոր, դասախոս:
1990-1998 թթ. աշխատել է «Արցախ» հայրենակցական միության վարչության անդամ, նախագահի տեղակալ: 1997-1999 թթ. աշխատել է Հ կրթության եւ գիտության նախարարի խորհրդական:
2000 թ. «Արցախ» հայրենակցական միության նախագահն է:
1999 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր («Իրավունք եւ միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ:
2003 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ:
2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: