Հարություն Փամբուկյան

Հարություն Կարոյի Փամբուկյան

Ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 17-ին Երեւանում:
1986 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:
1979-1981թթ. աշխատել է ԵՊՀ տպարանում:
1981-1983 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1983-1992թթ. աշխատել է «Զովունի» ԱՄ-ում՝ բանվորից հասնելով գլխավոր տնօրենի պաշտոնակատարի:
1992-1996 թթ. ղեկավարել է տարբեր ՍՊԸ-ներ:
1996-1999 թթ. եղել է «Տրաստբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 2 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:
2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 8 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ:
2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 6 ընտրատարածքից:
2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։
2006 թ. հունիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, գործարարությանն աջակցող հանձնաժողովի նախագահ։
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Գործարարությանն աջակցող հանձնաժողովի նախագահ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Փակել