Հենրիկ Աբրահամյան

Հենրիկ Արգամի Աբրահամյան

Ծնվել է 1954 թ. հունիսի 26-ին Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում:
1995 թ. ավարտել է Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանը:
2002 թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան:
1975-1976 թթ. աշխատել է Մխչյանի ջրհան կայանում ավագ էլեկտրիկ:
1976-1982 թթ. աշխատել է Արարատյան պոմպակայանում` բրիգադավար:
1982-1991 թթ. աշխատել է Մխչյանի «Ավտովազ» կայանում` բրիգադավար, ապա՝ 1991-1995 թթ. նույն կայանի տնօրեն:
1995 թ. աշխատել է Արեւշատի գինու գործարանի փոխտնօրեն:
1995-1999 թթ. աշխատել է Արտաշատի գինու գործարանի տնօրեն:
1999 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր (թիվ 30 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:
2003 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 22 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 17 ընտրատարածքից: ՀՀԿ խմբակցության անդամ:
2008 թ. հունիսի 2-ին իր դիմումի համաձայն դադարեցվել է լիազորությունները:
2008թ. նշանակվել է "Արտաշատ Վինկոն" գործարանի տնօրեն:
1999 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Փակել