Ծնվել է 1973թ. Հունվարի 28-ին Իջևան քաղաքում:
1980թ. Ընդունվել է Վանաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1988թ. Զուգահեռ աշխատել է Կիրովականի մորթու ֆաբրիկայում, սկզբում որպես խառատի աշակերտ, իսկ հետագայում` որպես առաջին կարգի խառատ:
1988թ. մինչև 1990թ.աշխատել է Կիրովականի կարի արտադրական միավորման <Տաթևիկ> կոոպերատիվում:
1990թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1996-1998թթ. ուսանել է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության Ռուսաստանյան Ակադեմիայում:
1996թ. աշխատանքի է անցել ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում, սկզբում զբաղեցնելով առաջին կարգի մասնագետի, առաջատար մասնագետի և ապա պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի խորհրդատուի պաշտոնները:
2002-2003թթ. Հանդիսացել է ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ:
2003-2004թթ. Դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
ՀՀ Նախագահի կարգադրությամբ 2002թ. նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնում:
2006թ. մարտի 1-ից -2007թ. փետրվարի 26-ը աշխատել է <Ալյանս խորհրդատվական կենտրոնում> որպես նախագահ:
2007թ.փետրվարի 26-ից – 2007թ. դեկտեմբերի 22-ը աշխատել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարի խորհրդական:
2007թ. դեկտեմբերի 22-ից - 2008թ. մայիսի 26-ը աշխատել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ:
2003թ. մարտի 27-ին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Թվով 10 գիտական հոդվածների հեղինակ է:
ՀՀ նախագահի 2003թ. հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2008 թ. նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ:
2007թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է ոււնի մեկ երեխա: