Ծնվել է 1958 թ. հունվարի 24-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում:
1984 թ. ավարտել է Երեւանի ավտոճանապարհային տեխնիկումը, 1990 թ.՝ Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը:
1977-1979 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1990-1991 թթ. աշխատել է Բուրաստանի կոնյակի գործարանում բաժնի պետ:
1991-1995 թթ. եղել է Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն:
1995-1999 թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի առաջին գումարման պատգամավոր:
1995-1996 թթ. եղել է Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ:
1996-1998 թթ. եղել է Արտաշատի քաղաքապետ:
1998-2000 թթ. աշխատել է ՀՀ Արարատի մարզպետ:
2000-2001 թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար, 2001-2002 թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար։
2002-2005 թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար։
2005թ. ապրիլից ՀՀ տարածքային կառավարման նախարարն է, ՀՀ փոխվարչապետ։
2008 թ. ապրիլից նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար:
2008թ. Օգոստոսի 24-ին թիվ 17 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:
1998 թ. հուլիսի 20-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ընտրվել է Քաղաքական հանձնաժողովի նախագահ։
Ամուսնացած է, ունի երեք երեխա: