Հրանտ Գրիգորյան

Հրանտ Մերուժանի Գրիգորյան

Ծնվել է 1966 թ. նոյեմբերի 23-ին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում:
2000 թ. ավարտել է Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը: Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով (1995 թ.), 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով (1996 թ.), «Մարշալ Բաղրամյան» (2001 թ.), «Անդրանիկ Օզանյան» (2003 թ.) եւ «Վազգեն Սարգսյան» (2003 թ.) մեդալներով: 1983-1985 թթ. աշխատել է Արշալույս գյուղի կոլտնտեսությունում:
1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1989-1996 թթ. եղել է երկրապահ ջոկատի մարտիկ, վաշտի հրամանատարի տեղակալ: Ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում:
1995 թ. եղել է վաշտի հրամանատար: ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ:
1996-1997 թթ. եղել է Էջմիածնի հացի գործարանի տնօրեն:
1999 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր (թիվ 37 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:
2003 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 28 ընտրատարածքից: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 20 ընտրատարածքից: ՀՀԿ խմբակցության անդամ:
2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԿԱՑՈՒԹՅԱՆ անդամ է, ՀՀԿ Արմավիրի մարզային կազմակերպության խորհրդի նախագահ:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Փակել