Ծնվել է 1954 թ. ապրիլի 12-ին Կամոյի շրջանի Սարուխան գյուղում:
1975 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1994 թ.՝ իրավաբանական ֆակուլտետը, 1989 թ.՝ ԽՄԿԿ ԿԿ առընթեր հասարակական գիտությունների ակադեմիան (Մոսկվա): Մաթեմատիկոս: Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ: Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր: Պարգեւատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով (1986 թ.): 2 գրքի եւ 26 գիտական հոդվածի հեղինակ:
1975-1983 թթ. աշխատել է ԵՊՀ-ում դասախոս-ընթերակա:
1978-1983 թթ. աշխատել է ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար:
1983-1990 թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար, առաջին քարտուղար, ՀամԼԿԵՄ ԿԿ բյուրոյի անդամ: 1986 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ:
1996-1998 թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության նախարար:
1990 թ. ընտրվել է ԳԽ պատգամավոր (թիվ 203 ընտրատարածք): ԳԽ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
1995 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր (թիվ 121 ընտրատարածք): ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Հանրապետություն» խմբակցության անդամ: 1995-1997 թթ. եղել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, 1996 թ.՝ Միջխորհրդարանական միության անդամ, Հայ կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ, Կանանց առողջության պահպանման ասոցիացիայի համանախագահ: «Երեւան», «Քեմբրիջ-Երեւան», «Հայաստանի մանկատներ» հիմնադրամների հոգաբարձու, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի համանախագահ:
1999 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար:
2003 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 32 ընտրատարածքից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2004 թ. Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՄՄ-ի կին խորհրդարանականների համակարգող կոմիտեի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2008 թ. հունիսի 27-ից նշանակվել է ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ:
2008թ. հոկտեմբերի 1-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար:
2007 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: