Ծնվել է 1974 թ. դեկտեմբերի 6-ին Երեւան քաղաքում:
1997թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետը:
1999-2001 թթ. եղել է դատական բժշկության կլինիկական օրդինատոր:
2001 թ. Գերմանական փոխանակման ծրագրով (DAAD) շարունակել է ասպիրանտուրան Գերմանիայի Ալեքսանդր Համբոլտի անվան համալսարանում: 2003թ. պաշտպանել է թեկնածուական թեզը:
2000-2003 թթ. եղել է ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնում ավագ լաբորանտ, ապա` 2003-2006 թթ.` ասպիրանտ, 2006 թ.` դոցենտ: Եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ, կլինիկական օրդինատորների ակումբի նախագահ: 2004 թ. ԵՊԲՀ-ի ՈւԽ նախագահն է:
2005-2007 թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ:
2005 թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
2003 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2005 թ. ընտրվել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: