Կարեն Կարապետյան

Կարեն Սարգսի Կարապետյան

Ծնվել է 1961թվականի մարտի 2-ին, Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում, գերազանցությամբ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1982 թվականին ավարտել է Երեւանի Կ.ՄԱՐՔՍԻ անվան պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով ինժեների որակավորում:
1989 թվականին գերազանցությամբ ավարտել է Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը` ստանալով քաղաքագետ, տնտեսագետի որակավորում:
1982-1983 թվականներին աշխատել է Կալինինոյի շրջանում` որպես ուսուցիչ, այնուհետեւ մինչեւ 1985թ.`ավագ ինժեներ:
1985-1987թթ. եղել է ՀԼԿԵՄ Տաշիրի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, ապա` քարտուղար:
1988-1989 թվականներին աշխատել է ՀԿԿ Տաշիրի շրջկոմի հրահանգիչ:
1990-1993թթ. ղեկավարել է Դոնի Ռոստովի ՙՍԻԿ՚ ձեռնարկությունը, իսկ 1993-1999թթ.` Տաշիրի արծնապատ իրերի գործարանը:
1995-1999թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: "Բարեփոխումներ" պատգամավորական խմբի անդամ:
1999-2003թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: "Կայունություն" պատգամավորական խմբի քարտուղար, 2000-2007թթ.` ՀՀ Ազգային ժողովի "Ժողովրդական պատգամավոր" պատգամավորական խմբի ղեկավար:
2003-2007թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2007թ. մայիսից ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար:
Պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության ՙՀայրենիքին մատուցած ծառայությունների համար՚ 1-ին աստիճանի մեդալով:
Ունի պահեստի սպայի զինվորական կոչում:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Փակել