Ծնվել է 1962 թ. հուլիսի 1-ին:
1977-1981 թթ. սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվ. Երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում:
1984-1988 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի Հր. Խափլանյանի դերասանական բաժնում:
1991-1992 թթ. ՀՀ Հայ-Բրիտանական բիզնես դպրոցում ստացել է գործարար, մենեջերի որակավորում:
2009թ. աշխատել է “Խորեգրաֆիայի պետական թատրոնում” ՊՈԱԿ` որպես տնօրեն:
2004-2005թթ. աշխատել է “Քանաքեռ” ՓԲԸ-ում` որպես գլխավոր խորհրդական:
2005-2009թթ. աշխատել է “Արվեստ” բարեգործական հիմնադրամում` որպես տնօրեն:
2002-2004 թթ. աշխատել է “General Transworld Manufactoring Company” ՓԲԸ-ում ֆինանսների գծով տնօրենի տեղակալ, ֆինանսական բաժնի պետ:
2000-2002թթ. Աշխատել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում` որպես տնօրենի օգնական:
1998-2000թթ. Հայխնայբանկում եղել է աշխատակազմի ղեկավար:
1996-1998թթ. եղել է շախմատի համահայկական բարեգործական «Նավակ» ֆոնդի «Նավակ-1» Դ/Ձ-ի տնօրեն:
1994-1996 թթ. եղել է «Մետրո» թատրոնի տնօրեն:
1992-1994թթ. աշխատել է հեռուստատեսության դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում ` որպես ռեժիսոր:
1988-1992 թթ. աշխատել է Հայաստանի մշակույթի նախարարության գիտամեթոդական կենտրոնում` որպես ռեժիսոր:
1982-1984 թթ. եղել է Երևանի Ստ. Ջրբաշյանի անվ. N8 երաժշտական դպրոցում, դաշնամուրի դասատու և նվագակցուհի:
1999թ. ստացել է International Bank Tutors Institute /Ավստրիա, Վիենա/, կոմերցիոն բանկերում ռազմավարական պլանավորման ոլորտում բանկային աշխատողի բարձր որակավորում:
2006թ. ապրիլի 5-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամ է:
2009 թ. մայիսին ՀՀԿ համամասնական ընտրացուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Մշակույթի հանձնախմբի ղեկավար է:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա::