Ծնվել է 1960թ. հուլիսի 10-ին:
1981թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Աշխատանքի էկոնոմիկա ֆակուլտետը եւ ստացել տնտեսագետի որակավորում։ Տնտեսագիտության թեկնածու է:
1981-1984 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ:
1984-1990 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում տնտեսագետ:
1990-2004 թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, վարչության պետ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։
2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա։