Ծնվել է 1952 թ. հոկտեմբերի 16-ին Արարատի շրջանի Արարատ գյուղում:
1974 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1985 թ. ավարտել է ԽՄԿԿ ԿԿ առընթեր Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը:
1974-1975 թթ. դասավանդել է Արարատի ինդուստրիալ-տեխնիկական տեխնիկումում:
1975-1980 թթ. աշխատել է Արարատի գազի վարչությունում գլխավոր մեխանիկ:
1980-1983 թթ. եւ 1985-1990 թթ. զբաղեցրել է կուսակցական տարբեր պաշտոններ ՀԿԿ Արարատի շրջկոմում: 1990-1993 թթ. աշխատել է Արարատի շրջանի կապի հանգույցի պետ:
1993-1996 թթ. աշխատել է Արարատի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ:
1996-1998 թթ. աշխատել է Արարատի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանշին բաժնի վարիչ:
1998-1999 թթ. աշխատել է Արարատի փոխմարզպետ:
1998-1999 թթ. եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 111 ընտրատարածք): «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:
1998 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԿԱՑՈՒԹՅԱՆ անդամ է, ՀՀԿ Արարատի մարզային կազմակերպության խորհրդի նախագահ:
2003 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
2008թ. հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: