Մանվել Բադեյան

Մանվել Հենրիկի Բադեյան

Ծնվել է 1957 թ. հունիսի 29-ին Կամոյ (Գավառ) քաղաքում:
1979 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1979 թ. աշխատել է ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության եւ պլանավորման ԳՀԻ-ում գիտաշխատող:
1980-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1981 թ. աշխատել է Երեւանի լուսատեխնիկական գործարանում տնտեսագետ:
1982-1984 թթ. սովորել է ԵԺՏԻ ասպիրանտուրայում:
1984-1992 թթ. աշխատել է ԵրԱԱԻ-ում ավագ դասախոս:
1992-1995 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն:
1995-1999 թթ. աշխատել է «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն:
1999-2003 թթ. ընտրվել է ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ:
2003 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ:
2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Փակել