Մուշեղ Լալայան

Մուշեղ Արծրունու Լալայան
ՀՀԿ նախագահի տեղակալ

Ծնվել է 1967 թ. մարտի 18-ին Երեւանում:
Ավարտել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սովորել նույն ինստիտուտի ասպիրանտուրայում:
1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1994 թ. հրավիրվել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոն` գիտական ատենախոսություն պաշտպանելու` նվիրված Ցեղակրոն եւ Տարոնական շարժումներին:
1993 թ. հուլիսի 27-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
1993-1997 թթ. եղել է ՀՀԿ խորհրդի անդամ, խմբագրել` կուսակցության «Հանրապետական» պաշտոնաթերթը եւ «Ազգայնական մատենաշարը»:
1999 թ. ԼՂՀ պաշտպանության բանակի սպայական դպրոցում կարդացել է հատուկ կուրս` «Ազգային գաղափարախոսության ներածություն»:
2000-2002 թթ. Ազգայնական ակումբի շրջանակներում խմբագրել է «Դարձ» հանդեսը եւ «Ազգայնական միտք» շարքը:
2003 թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ խորհրդի կազմում:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։
ՀՀԿ «Հանրապետական» ամսաթերթի խմբագիրն է, ինչպես նաև ՀՀԿ գաղափարա-քարոզչական հանձնաժողովի նախագահը:
Պարգեւատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Հեղինակ է երկու մենագրության` «Ցեղակրոն եւ Տարոնական շարժումներն ու Գարեգին Նժդեհի գործունեությունը» (Եր. 2001թ.), «Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ» (Եր. 2003թ.):
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Փակել