Ծնվել է 1957 թ. հունիսի 28-ին Հոկտեմբերյանի շրջանի Հոկտեմբեր գյուղում:
1984թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը:
1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1978թ. Հոկտեմբերյանի (Արմավիր) շինանյութերի կոմբինատում («Շինանյութեր» ՍՊԸ) աշխատել է բանվոր, հաշվառող, հանքի վարիչ, փոխտնօրեն, տնօրեն, խորհրդի նախագահ:
1999 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր (թիվ 40 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:
2003թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 30 ընտրատարածքից: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խմբակցության անդամ:
2004 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2005-2007 թթ. եղել է Արմավիրի մարզային խորհրդի նախագահ:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: