Ծնվել է 1958 թ. մայիսի 18-ին Մարտունու շրջանի Ձորագյուղ գյուղում:
1989թ. ավարտել է Կիեւի (Ուկրաինա) գյուղատնտեսական ակադեմիան:
1976-1977թթ. աշխատել է Ձորագյուղի կոլտնտեսությունում բանվոր:
1977-1979 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1982-1985 թթ. եւ 1989-1992 թթ. աշխատել է Չերկասսիի (Ուկրաինա) սերմնաբուծական գիտահետազոտական տնտեսության գլխավոր տնօրենի տեղակալ:
1992-1996 թթ. աշխատել է «Շինարար» ՍՊԸ (Չերկասսիի) տնօրեն:
1996-1999 թթ. ընտրվել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի համայնքի ղեկավար:
1999-2003 թթ. աշխատել է Գեղարքունիքի փոխմարզպետ:
2003թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 31 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խմբակցության անդամ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԿԱՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2003 թ. ընտրվել է Գեղարքունիքի մարզային կազմակերպության խորհրդի նախագահ:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: