Ռազմիկ Զոհրաբյան

Ռազմիկ Արտավազդի Զոհրաբյան
ՀՀԿ նախագահի տեղակալ

Ծնվել է 1950թ. ապրիլի 1-ին Երեւանում:
1969-1971 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1971-1974 թթ. աշխատել է Երեւանի ավտոպահեսամասերի գործարանում որպես արտադրամասի հերթափոխի պետ:
1971 թ. զբաղվում է քաղաքական գործունեությամբ, եղել է ընդհատակյա Ազգային Միացյալ կուսակցության անդամ:
1974-1984 թթ. դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով:
1984-1990 թթ. աշխատել է Երեւանի մի քանի գործարաններում՝ տարբեր պաշտոններում:
2002-2007 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի օգնական:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով:
2000 թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, 2005 թ.՝ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով։
1990 թ. սեպտեմբերի 25-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
1991 թ. մարտին, 1991 թ. հուլիսին, 1992 թ. փետրվարին, 1992 թ. հոկտեմբերին, 1993 թ. փետրվարին, 1993 թ. դեկտեմբերին, 1994 թ., 1995 թ. դեկտեմբերի 2-ին (ՀՀԿ 2-րդ համագումար), 1997 թ. դեկտեմբերի 20-ին (ՀՀԿ 4-րդ համագումար), 1999 թ. հունվարի 30-ին (ՀՀԿ 5-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2001 թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003 թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար), 2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Փակել