Ծնվել է 1963 թ. մարտի 9-ին Երեւանում:
1988 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:
1980-1982 թթ. աշխատել է Երեւանի «Ալմաստ» գործարանում էլեկտրամոնտյոր:
1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1985-1988 թթ. աշխատել է Երեւանի սննդի թիվ 7 միավորումում բանվոր, 1988-1991 թթ.` հաշվապահ:
1991-1993 թթ. եղել է «Հայծխախոտ» միավորումում տնօրենի տեղակալ, 1993-1995 թթ.` գլխավոր ճարտարագետ, 1996-1999 թթ.` Ավանի թաղապետ, 1998 թ.` «Հայծխախոտ» ԲԲԸ խորհրդի նախագահ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է։
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 1 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 1 ընտրատարածքից: ՀՀԿ խմբակցության անդամ:
2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: