Ծնվել է 1958թ. ապրիլի 1-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:
1980 թ. ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը՝ ստանալով մեխանիկի որակավորում, ինչպես նաեւ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը:
1980-1982 թթ. աշխատել է ՀՍԱՀ հիդրոմետերոլոգիական պրոցեսների վրա ակտիվ ներգործման ռազմականացված հակակարկտային ծառայության Ակնալճի ռազմականացված ջոկատում որպես ակտիվ ներգործման խմբի ինժեներ: 1982-1983 թթ. աշխատել է Դվին ջոկատում ավագ ինժեներ:
1983-1984 թթ. եղել է Կալինինոյի ռազմականացված ջոկատի հրամանատար: 1984-1987 թթ. նշանակվել է «Հարավային» եւ «Արարատյան» ռազմականացված զորամասի հրամանատար: 1987-1990 թթ. եղել է Թումանյանի ռազմականացված ջոկատի հրամանատար:
1990-1993 թթ. աշխատել է ՀՀ հատուկ տնտեսական ծրագրերի իրագործման Պետական կոմիտեի տարաբնակեցման (վերաբնակեցման) բաժնի պետ:
1992-1993 թթ. համատեղությամբ նշանակվել է կառավարության լիազոր ներկայացուցիչ Հրազդան քաղաքում եւ շրջանում՝ ԼՂՀ-ից բռնագաղթվածների հարցերով:
1993-1994 թթ. աշխատել է «Ասպարեզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն:
1994-2003 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1994-1996 թթ. եղել է ՀՀ ՊՆ Արտաքին տնտեսական կապերի վարչությունում որպես վերահսկման խմբի սպա, ապա` ՀՀ ՊՆ-ի տեղակալի տեսչական եւ վերահսկման խմբի ավագ սպա: 1996-2003 թթ. եղել է ՀՀ ՊՆ վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովում ավագ սպա: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել է ԳԴՀ Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում գործող Ջ.Մարշալի անվան ստրատեգիական հետազոտությունների եվրոպական կենտրոն՝ մասնակցելով «21-րդ դարի առաջնորդներ» դասընթացին: Ջ.Մարշալի անվան կենտրոնում ավարտել է «Միջազգային անվտանգության հարցերի հետազոտման» քոլեջի «Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հետազոտման» ֆակուլտետը, ստանալով համապատասխան դիպլոմ եւ կրծքանշան: Ջ.Մարշալի անվան կենտրոնի ղեկավարության կողմից պարգեւատրվել է Կենտրոնի մեդալով:
Ունի փոխգնդապետի կոչում: Մասնակցել է ՀՀ սահմաների պաշպանության համար մղվող մարտերին:
Պարգեւատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն», «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայություն» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ վարչապետի շնորհակալագրով, ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով:
Եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ:
2003 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ։
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա: