Սամվել Թարվերդյան

Սամվել Պողոսի Թարվերդյան

Ծնվել է 1939 թ. օգոստոսի 27-ին ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանի Ելփին գյուղում:
1959-1961 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1961-1966 թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետում:
1966-1974 թթ. աշխատել է Ելփին գյուղի սովխոզի գլխավոր գյուղատնտես, սովխոզի դիրեկտոր:
1974-1991 թթ. վարել է կուսակցական, սովետական, տնտեսական մի շարք պաշտոններ:
1992-1997 թթ. աշխատել է սոցիալական ապահովության մարմիններում:
1985 թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1990 թ. ընտրվել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1997-1998 թթ. աշխատել է Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի վարիչ:
1998 թ. հունիսի 30-ից աշխատում է Վայոց Ձորի փոխմարզպետ:
1981 թ., 1986 թ. պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
1971 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ, ստանալով գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2001 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2002 թ. մարտի 9-ին ընտրվել է ՀՀԿ Վայոց Ձորի մարզային կազմակերպության խորհրդի նախագահ:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Փակել