Ծնվել է 1958-ին, Երևանում, բանվորի ընտանիքում:
1976-ին ավարտել է Երևանի թիվ 73 միջնակարգ դպրոցը:
Սովորել է Տաշքենդի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտում:
2002-ին ստացել է երկրորդ մասնագիտությունը` ավարտելով ՌԴ Օրենբուրգ քաղաքի ագրարային պետական համալսարանը:
1977-1979թ.թ. ծառայել է Խորհրդային բանակում:
"Հայրենիք" արտադրական կոոպերատիվի նախագահն է:
1996-ին և 1999-ին ընտրվել է Շենգավիթ համայնքի ավագանու անդամ:
2007թ. փետրվարից աշխատել է Շենգավիթ համայնքի ղեկավարի օգնական:
2007թ. մարտի 1-ից եղել է Շենգավիթ համայնքի ղեկավարի տեղակալ:
2007թ. հուլիսի 22-ին ընտրվել է Շենգավիթ համայնքի ղեկավար:
Սպորտսմեն է` ձյուդոիստ:
ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահն է:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի անդամ է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի: